Լիոնել Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։
Սա արգենտինացու 7-րդ «Ոսկե գնդակն» էր, ինչը բացարձակ ռեկորդ է։ 2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկան, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի գավաթակիր և Լա Լիգայի լավագույն ռմբարկու։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք, որ քվեարկության արդյունքներով Մեսին ընդամենը 30 ձայնով գերազանցեց Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: