211652_close_icon

Վերացրեք դիմակները բաց տարածքում կրելու որոշումը. դա ինքնին անմտություն է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է. Արթուր Ղազինյան

views-count37067 դիտում article-date 16:09 20-07-2020
Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այօր շատ-շատ շոգ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: «Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է: Թթվածնի մուտքը օրգանիզմ սահմանափակելը կարող է շատ ավելի ծանր վնաս հասցնել մարդու օրգանիզմին, քան կորոնավիրուսը, էլ չեմ խոսում մնացած վտանգավոր հետևանքների մասին: Վերացրե՜ք դիմակները բաց տարածքում կրելու որոշումը, փրկե՜ք կյանքեր...»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր