3869 դիտում
18:24 28-06-2017
Ցանկալի է կրել բաց գույնի թեթև զգեստներ. ինչպես դիմանալ ամառվա շոգին. Նունե Բակունց
«Ջրից բացի խորհուրդ ենք տալիս օգտագործել թան, կարելի է նաև խմել հանքային ջուր, հյութեր՝ ցանկալի է առանց շաքարի: Կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ ցուցված չէ: Ուտեստներն ընդունել զով ժամերին, իսկ օրվա ընթացքում սնվել դյուրամարս ուտելիքներով»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Նա խորհուրդ տվեց ամենաշոգ ժամերին չլինել արևի տակ, հատկապես ծերերին, երեխաներին, խոցելի խմբերին:
«Այն մարդիկ, ովքեր աշխատում են ցանկալի է կրեն բաց գույնի թեթև զգեստներ՝ բնական կտորներից, պարտադիր պետք է պաշտպանեն գլուխը, կրեն արևային ակնոցներ»,- ասաց նա և նշեց, որ արևայրուքը արգելված է, ինչը ունի քաղցկեղածին ազդեցություն:
Նա նշեց, որ ամռանը բնորոշ է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների տարածումը և ամենակարևորը համարեց հիգիենային հետևելը: Նա կոչ արեց փողոցում վաճառվող ուտեստներից հնարավորինս խուսափել և չլողալ բաց ջրամբարներում, դեկորատիվ լողավազաններում:
Նունե Բակունցը հորդորեց խուսափել փակ տարածություններից, չի կարելի հատկապես երեխաներին թողնել փակ մեքենաներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1318 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch