64525 դիտում
15:50 12-01-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 10-ին Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արայիկ Իսաղուլյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ա. Իսաղուլյանը դիմել էր Ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում իր դուստրը տանից դուրս է կել և չի վերադարձել։
Մինչ Արտաշատի ոստիկանները Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ որպես անհայտ կորած որոնողական աշխատանքներ էին կատարում Ա. Իսաղուլյանի աղջկան՝ 20-ամյա Լուսինե Իսաղուլյանին հայտնաբերելու ուղղությամբ, հայրը կրկին դիմում է Արտաշատի Ոստիկանություն և հայտնում, որ իրենց շենքի բակում գտնվող իր ավտոտնակի չհրկիզվող պահարանից գողացել են 11 հազար 545 ԱՄՆ դոլար և 12 մլն դրամ։
Ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել են Լ. Իսաղուլյանին և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինը հայտնել է, որ գումարը չհրկիզվող պահարանից ինքն է տարել և այն տվել է իր ծանոթ տղային։
Մինչ այդ, ոստիկաններին նաև աղջկա հայրն էր հայտնել, որ ինքն ունի կասկածներ, թ ով է չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել և հայտնել էր, որ իր կասկածներն աղջկա վրա են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև այն տղային, ում, ըստ աղջկա, ինքը տվել է գումարը։
Հետաքննիչի որոշմամբ Լ. Իսաղուլյանը բաց է թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Իսաղուլյանը անհատ ձեռներեց է, մասնագիտությամբ՝ խառատ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+