211652_close_icon
views-count48916 դիտում article-date 19:58 23-02-2021

Թալանել են Լոռու մարզի Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական ղեկավարի աշխատավայրը. չհրկիզվող պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   փետրվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Պրիվոլնոյե  գյուղի բնակիչ Էմիլ Գրիգորյանը և հայտնել, որ փետրվարի 20-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Պրիվոլնոյե գյուղի համայնքապետարանի  վարչական շենքի հետնամասի դուռը վնասելու միջոցով ներս են մտել համայնքապետարան, այնուհետև կոտրել չհրկիզվող երկաթե պահարանի  փականը և այնտեղից հափշտակել գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության  Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը:

Արդեն տեղում պարզվել է,  որ ոչ միայն չհրկիզվող պահարանից են գումար հափշտակել, այլև վնասել են համայնքապետարանի ներսում գտնվող   «Իզի Փեյ» վճարային սարքը:

Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Է. Գրիգորյանը Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ չհրկիզվող պահարանից հափշտակել են մոտ  380 հազար դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր