211652_close_icon
views-count2724 դիտում article-date 10:10 19-07-2020

Թուրքիան չի կարող որևէ դեր ունենալ ո՛չ հակամարտության առնչությամբ, ո՛չ էլ տարածաշրջանում․ Աննա Նաղդալյան

Թուրքիան տարածաշրջանում թողել է ցեղասպանության դրոշմ և առաջին գործողությունը, որ Թուրքիան պետք է իրականացներ, դրա հետևանքների վերացումն էր։ Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք և արել հայտարարություններ։ Ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արժանացել է նաև Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։ Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտության առնչությամբ, ոչ էլ տարածաշրջանում»,- ընդգծեց Նաղդալյանը։ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Թուրքիային զբաղվել այլ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նախաձեռնություններով։ «Մենք այս գործընթացում առավել կարևորում ենք միջազգային մեր գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որը ուղղված է նախ և առաջ լարվածության թուլացմանը»,- եզրափակեց Նաղդալյանը։

Նմանատիպ նյութեր