10117 դիտում
20:50 30-11-2017
Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Աժ փոխնախագահն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշմանը Արցախի հակամարտության կարգավորման հարցում: «Արմենպրեսի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Չավուշօղլուի այդ հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայի քաղաքական ղեկավարության ապակառուցողական և հակահայկական էությունը:
«Պարոն Չավուշօղլուն այս հայտարարությամբ ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող երբևէ անելիք ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև վերահաստատվեց Թուրքիայի ապակայունացնող բնույթը»,- [url=https://armenpress.am/arm/news/914388/turqian-erbeve-chi-karox-aneliq-unenal-lx-hakamartutyan.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` ընդգծել է Շարմազանովը:
Նա շեշտել է, որ Արցախի հիմնահարցում առաջընթացը հնարավոր է նախևառաջ Արցախի ժողովրդի կամարտահայտության միջոցով:
Չավուշօղլուի հայտարարությանն է անդրադարձել նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, նշելով, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-արցախյան հակամարտության գործընթացում. հաղորդում է «Արմենպրեսը»:
«Այդ ներգրավածությունը բացասական է, և սա բոլորի համար ակնհայտ է: Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց ուղղված է հայոց պետականության դեմ, ինչը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանին սատարելով, նրան ագրեսիայի դրդելով և դրանում հովանավորելով, այլ նաև հայոց Ցեղասպանության ժխտմամբ, նրա ճանաչման պահանջի դեմ հակահայկական տարբեր ծրագրեր իրականացնելով»,- ասել է Դ. Բաբայանը և հավելել, որ այսպիսի հանդիպումներով, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես պետք է դառնա հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը, որն անհնարին է և պարզապես անթույլատրելի:
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ այդպիսի հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, հավանաբար, Թուրքիային հասկացնում են, որ նա չհատի «կարմիր գիծը»:
Նմանատիպ նյութեր
3358 դիտում
09:31 17-01-2016
Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անելիք չունի. Շարմազանով
5860 դիտում
20:18 16-08-2016
Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում. Ռ.Մեհրաբյան
Այս բաժնից
1213 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1480 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1141 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները