211652_close_icon
views-count5134 դիտում article-date 23:22 17-07-2020

Թեհրանը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լարվածության կարգավորման հարցում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հուլիսի 16-ին Արդեբիլ քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին զինված հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդես գալու պատրաստակամությունը, գրում է [url=https://en.mehrnews.com/news/161055/Iran-ready-to-mediate-between-Armenia-Azerbaijan]Mehr[/url] լրատվական գործակալությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին կոչ է արել «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»՝ նշելով, որ Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև հանդես գալ որպես միջնորդ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը պարզ է։ Իրանն աջակցում է տարածաշրջանում տնտեսական և անվտանգության առավելությունների օգտագործմանը։ Մենք ցանկանում ենք լարվածությունը պահել վերահսկողության տակ, և վստահ ենք, որ լարվածությունը վերահսկելով՝ շարունակվող հակամարտությունները չեն վերածվի պատերազմի»,- ընդգծել է Մուսավին։

Նմանատիպ նյութեր