211652_close_icon
views-count12054 դիտում article-date 21:47 17-07-2020

Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին. Քիմ Քարդաշյանը 2-րդ գրառումն է արել Տավուշի դեպքերի առնչությամբ

Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանն այսօր արդեն 2--րդ գրառումն է արել՝ այս անգամ «Ինստագրամում»։ «Ուզում եմ պատմել բոլորին, ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի կարողանաք աջակցել»,- գրել է Քարդաշյանը։ Նա նշել է, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, և նախահարձակ եղել Հայաստանի Հանրապետության դեմ: «Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին։ Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու մարդկային զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը: Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն այսօր, [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/17/1160029/]ավելի վաղ կոչ էր արել[/url] ԱՄՆ սենատորներին աջակցել Հայաստանին։

Նմանատիպ նյութեր