«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին. Tert.am
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ համաշխարհային հանրության և աշխարհասփյուռ հայության ուշադրությունը հրավիրել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ հորդորելով միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/kim/3418351]Tert.am[/url]-ը:
«Համահայկական հիմնադրամն այսօր գումար է հավաքում նրանց համար, որոնք ներկա իրավիճակում անմիջական ազդեցության գոտում են գտնվում Հայաստանում և Արցախում: Համահայկական հիմնադրամն անմիջական մարդասիրական օգնություն է հատկացնում կարիքի մեջ գտնվողներին այս ճգնաժամի պայմաններում՝ սննդի, կացարանի և դեղամիջոցների տեսքով:
Մենք սահմանափակված չենք սահմաններով, մենք մեկ համաշխարհային հայ ազգի ներկայացուցիչներ ենք միասին»,- ասել է Քարդաշյանը I[url=https://www.instagram.com/p/CGLAGlzpdT_/]nstagram[/url]-ում հրապարակված տեսանյութում: