Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար, որտեղ օգոստոսի 4-ին տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Այն խլել է 135 մարդու կյանք: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 5000 մարդ, իսկ մոտ 300 հազարը մնացել է անօթևան։
Քիմը Twitter-ի իր էջում նշել է #PrayForBeirut («Աղոթիր Բեյրութի համար») հեշթեգը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ինչ հանգամանքներում էր Բաթումից Մոզամբիկ ուղարկվող բեռը հայտնվել Բեյրութում։