Սահմանին իրադրությունը կայուն է. Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է։
«Որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ հայտարարություն ՀՀ ԶՈւ-ի կողմից չի եղել քաղաքացիական, որևէ ռազմավարան և ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական գյուղերից որևէ տուն չի թիրախավորվում ԶՈւ կողմից»,- այս մասին Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը: