211652_close_icon
views-count13272 դիտում article-date 13:33 17-07-2020

Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ խորհուրդներ է տալիս, թե ինչպես պայքարել ադրբեջանցիների հեռախոսային ահաբեկչության դեմ: «Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել: Շատերը գիշերը ստացել են իբր ՊՆ-ի անունից՝ հաղորդագրություններ կորուստների մասին եւ այլն: Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է: Մոտավորապես 2 օր առաջ ես սկսեցի բռնացնել այս տիպի հարձակումներ Մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով: Երբ անհատապես մարդուն գրում են, մարդն սկսում է նեղվել: Ինչ են անում, նախ գրում են հայհոյանքներ, երկրորդը զանգում են, եւկու դեպքում՝ էլ հեշտությամբ բլոկում եք: Երրորդը, ձեզ մտցնում են խմբերի մեջ եւ այնտեղ են սկսում ճնշել: Վատն այն է, որ գիշերը սկսում են զանգել հեռախոսին: Էստեղ խորհուրդը մեկն է՝ ձայնն անջատեք քնելիս: Հիմա իրենք ունեն հայաստանցիների մեծ քանակի անձանց անուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ հեռախոսի համար»,-նշել է նա: Առավել մանրամասնր տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր