211652_close_icon
views-count22066 դիտում article-date 21:24 16-07-2020

Հրապարակվել է ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից հարվածած ԱԻՆ մեքենայի լուսանկարը

Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը և կից լուսանկար հրապարակել՝ ԱԻՆ մեքենայից։ «Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են»,- գրել է նա։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159981/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ Հակառակորդի մարտական ԱԹՍ-ը 2-3 ժամ առաջ հարվածել է ՀՀ Արտակարգ իրավիճակների մեքենայի: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/16/tsolakyan/3347016?fbclid=IwAR1Ahz6b-CJv728Dmqe6halF_IOY5UF3KpcWoD1FtiVfyJ-cz5nU5lNv_oc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Վիրավոր չունենք, մեքենային են հարվածել, մեքենան այրվել է»,- ասաց Ցոլակյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159963/]Հիշեցնենք[/url], որ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր