Հրապարակվել է հանգուցյալ Փոլ Ուոքերի եւ դստեր լուսանկարը
«Ֆորսաժ 7» ֆիլմի նոր թրեյլերի կապակցությամբ լրատվամիջոցները եւ երկրպագուները հիշատակում են հայտնի դերասան Փոլ Ուոքերին, որի համար ֆիլմում դերակատարությունը վերջինը եղավ:
Դերասանի աղջիկը՝ Միդօու Ռեյնը, հրապարակել է հոր հետ հուզիչ լուսանկար: Միդոուն Ուոքերի միակ երեխան է: Հիշեցնենք, որ դերասանը մահացել էր 2013 թվականին՝ Կալիֆորնիայում: Ավտոմեքենան, որում գտնվել էր Ուոքերը, մեծ արագությամբ ընթանալիս բախվել էր ծառին եւ այրվել: Մահացել էր նաեւ վարորդը: