211652_close_icon
views-count16777 դիտում article-date 18:42 16-07-2020

Հակառակորդի մարտական ԱԹՍ-ը հարվածել է ԱԻՆ մեքենայի, մեքենան այրվել է, վիրավոր չկա. Ֆելիքս Ցոլակյան․ Tert.am

Հակառակորդի մարտական ԱԹՍ-ը 2-3 ժամ առաջ հարվածել է ՀՀ Արտակարգ իրավիճակների մեքենայի: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/16/tsolakyan/3347016?fbclid=IwAR1Ahz6b-CJv728Dmqe6halF_IOY5UF3KpcWoD1FtiVfyJ-cz5nU5lNv_oc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Վիրավոր չունենք, մեքենային են հարվածել, մեքենան այրվել է»,- ասաց Ցոլակյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159963/]Հիշեցնենք[/url], որ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ ՊՆ-ն հայտնել է նաև, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/16/tsolakyan/3347016?fbclid=IwAR1Ahz6b-CJv728Dmqe6halF_IOY5UF3KpcWoD1FtiVfyJ-cz5nU5lNv_oc]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր