211652_close_icon
views-count10705 դիտում article-date 16:52 15-07-2020

Իբր գործ են անում .. արա, ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից. ԲՀԿ-ական պատգամավոր

Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եղավ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի վերջը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ արեց այդ հանձնաժողովը, բացի շոուից, ի՞նչ օգուտ տվեց պետությանն ու ժողովրդին: Կամ ի՞նչու չի գործում Ատելության խոսքի կանխարգելման հանձնաժողովը, դրա՞ վերջն ինչ եղավ, ա՜յ ձեւապաշտներ... Իբր գործ են անում .. Արա ոնց եմ զզվում էդ ձեւական պետականասիրությունից: Մեր օրը՝ Դիմակ, ասվալտփռոցի, ապօրինի ձերբակալություն, տուգանք, անկապ լայվեր, փնթի ֆեյքեր, հայհոյանք, խորացող աղքատություն, պարալիզված կրթական պրոցես, համատարած հիասթափություն, ընկճախտ, ապագայի զրոյական կանխատեսելիություն... Կեցցե՜ Նիկոլի Հայաստանը... Եվ, իհարկե, դմփ-դմփ-հուււււււ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր