211652_close_icon
views-count2190 դիտում article-date 17:28 15-07-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հուլիսի 14-ին Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից Արմավիրի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Անդրանիկ Մ.-ին, որը 2018 թ. հուլիսի 2-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Անդրանիկ Մ.-ն ձերբակալվել է: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր