211652_close_icon
views-count1971 դիտում article-date 21:43 11-03-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.00-ին, Մաշտոցի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Միսակ Լ.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ ՆԳՆ Ամուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Միսակ Լ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր