211652_close_icon
views-count24985 դիտում article-date 14:22 15-07-2020

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan Tida և Nissan Teana ավտոմեքենաները, վերջինս ընկել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Nissan Tida և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Բախման հետևանքով Nissan Teana-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Սարգիս Ն․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր