211652_close_icon
views-count3484 դիտում article-date 17:14 04-09-2022

ՀՀ ԶՈՒ-ն հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

ՀՀ ՊՆ

Նմանատիպ նյութեր