Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոնարհումն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված հայորդներին հիշատակին: Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի,գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում:
Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:
Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան, կապիտան Սոս Էլբակյան, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյան և Գրիշա Մաթևոսյան»,- նշված է գրառման մեջ։