48645 դիտում
23:22 23-07-2021
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության դիմաց բացվեց կյանքը հայրենիքին նվիրաբերած ոստիկանների հիշատակին կանգնեցված հուշարձանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ Արմավիր քաղաքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մուտքի դիմաց տեղի ունեցավ կյանքը հայրենիքին նվիրաբերած ոստիկանների հիշատակին կանգնեցված հուշարձի բացման արարողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզային վարչության և տարածքային բաժինների պետերը, զոհված ոստիկանների հարազատներ, զինակից ընկերներ, ինչպես նաև քանդակագործը:
Ժապավենը կտրեց ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյանը, որից հետո Արմավիրի թեմակալ առաջնորդի կողմից օծվեց այն և հնչեցվեց Տերունական աղոթք:
Անվանի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հուշարձանի՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Արքեպիսկոպսո Ադամյանի կողմից օծվելուց հետո ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 334+
334+