2206 դիտում
19:57 14-07-2020
Բելառուսի ԿԸՀ-ն նախագահի 5 թեկնածու է գրանցել
Երեքշաբթի Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն նախագահի 5 թեկնածու է գրանցել ընտրություններում, որոնք կանցկացվեն օգոստոսի 9-ին: Գրանցված թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Սվետլանա Տիխանովսկայան, ում ամուսինը ձերբակալվել էր «հասարակական կարգը կոպիտ խախտող» գործողություններ կազմակերպելու գործով։ Հաղորդում են բելառուսական լրատվաիրջոցները։
Երկու դիմումատուի՝ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին, ով գտնվում է կալանքի տակ, և Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին մերժել են գրանցման հարցում։
Լուկաշենկոյին որպես թեկնածու գրանցելու միաձայն որոշումը կայացվել է ԿԸՀ նիստին: Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար վավեր է ճանաչվել ավելի քան 1․9 միլիոն հավաքված ստորագրություն:
Լուկաշենկոյի նախաձեռնող խմբի ղեկավար, Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդան ԿԸՀ նիստին ասել է, որ ներկայիս նախագահի ծրագրի հիմնական կետերն անփոփոխ են մնում․ դա «սոցիալական և ինքնիշխան պետությունն է, մարդու համար անվտանգ և արդար պետությունը»: «Ալեքսանդր Գրիգորիևիչի (Լուկաշենկոյի) ծրագրում հիմնական նպատակները մնում են մեր երկրի կայուն և շարունակական զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցության աճն և օրենքի գերակայության ամրապնդումը»,- ասել է Օրդան։
Լուկաշենկոյից բացի, ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու գրանցել է նաև Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (Բելառուսի խորհրդարանի ստորին պալատ) նախկին տեղակալ Աննա Կանոպացկայային: «Ես հուսով եմ, որ ընտրությունները կլինեն արդար և բաց եի կանցկացվեն ԵԱՀԿ ստանդարտներին համապատասխան, ինչը որպես Բելառուսի քայլ կծառայի դեպի Եվրամիություն»,- ասել է Կանոպացկայան:
Որպես թեկնածու գրանցվել է նաև Սվետլանա Տիխանովսկայան, որի օգտին հավաքվել էր ավելի քան 105 հազար ընտրողների ստորագրություն, որոնք վավեր են ճանաչվել ընտրական հանձնաժողովների կողմից: Սերգեյ Տիխանովսկին, ով իր կնոջ՝ Սվետլանայի նախաձեռնող խմբի ղեկավարն է, ձերբակալվել է հասարակական կարգը կոպիտ խախտող գործողություններ կազմակերպելու և նախապատրաստելու գործով:
Բացի այդ, որպես թեկնածու գրանցվել է բելառուսական Սոցիալ-դեմոկրատական «Գրեմադա» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը: ԿԸՀ-ն ընդունել է, որ Չերեչնյայի թեկնածությունը բավարարում է պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ պահանջները: Ի աջակցություն Չերեչնյայի առաջադրմանը ավելի քան 143 հազար ստորագրություն է հավաքվել, որոնք վավեր են ճանաչվել։
«Ասա ճշմարտությունը» շարժման համանախագահ Անդրեյ Դմիտրիևը նույնպես գրանցվել է որպես Բելառուսի նախագահի թեկնածու: Ի պաշտպանություն Դմիտրիևի ստորագրել է ավելի քան 106 հազար ընտրող: «Ասա ճշմարտությունը» հասարակական շարժումը Դմիտրիևը, այլ քաղաքական գործիչների հետ միասին, հիմնադրել է 2009 թվականին:
Բելառուսում թեկնածուների գրանցումից անմիջապես հետո մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև օգոստոսի 8-ը: Արտահերթ քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 4-ից 8-ը, իսկ օգոստոսի 9-ը քվեարկության հիմնական օրն է:
Նմանատիպ նյութեր
5196 դիտում
17:56 08-02-2018
ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 8 թեկնածու. հաստատվել քվեաթերթիկի նմուշը
892 դիտում
14:16 29-01-2024
Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես նախագահական ընտրությունների թեկնածու
1048 դիտում
19:48 15-09-2023
Բելառուսի ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում
Այս բաժնից
1066 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
835 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
916 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ