5196 դիտում
17:56 08-02-2018
ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 8 թեկնածու. հաստատվել քվեաթերթիկի նմուշը
ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է մարտի 18-ի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29027242.html]«Ազատությունը»[/url]:
Այսպիսով՝ նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու: Նրանցից 7-ն առաջադրվել են կուսակցությունների կողմից, 1-ն ինքնառաջադրվել է:
Ընդդիմադիր առաջնորդ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ և Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին զրկել են առաջադրվելու հնարավորությունից, և նա կոչ է արել բոյկոտել ընտրությունները:
Խորհրդային ՊԱԿ-ի սպա Պուտինը երկու անգամ 4 տարի ժամկետով զբաղեցրել է նախագահի պաշտոնը, 2008 թվականին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, աշխատել է որպես վարչապետ, ապա 2012 թվականին արդեն 6 տարվա ժամկետով ընտրվել է նախագահ: Գործող սահմանադրությամբ՝ Պուտինը 2024 թվականին առաջադրվելու իրավունք չի ունենա:
ՌԴ ԿԸՀ-ն հաստատել է նաև քվեաթերթիկի տեսքը: Թեկնածուների անվան դիմաց կնշեն անձնական տվյալները և կուսակցության անվանումը:
[img]http://st0.shamshyan.com/editor/0887411001518092835201487.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2203 դիտում
19:57 14-07-2020
Բելառուսի ԿԸՀ-ն նախագահի 5 թեկնածու է գրանցել
Այս բաժնից
991 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
748 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
841 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ