211652_close_icon
views-count13270 դիտում article-date 18:21 14-07-2020

ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/arcrun/posts/3159719107397009]գրել է [/url]Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարածելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը: «Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանն այս մեկնաբանությունն իր էջում հրապարակել է նաև անգլերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր