211652_close_icon
views-count3439 դիտում article-date 17:57 14-07-2020

Հուլիսի 15-ին 8 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գործարանային, Խաղաղության, Գրիբոյեդովի, Ս.Սևանցու, Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-187, Սայաթ-Նովա 17-26 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր