211652_close_icon
views-count988 դիտում article-date 23:50 21-08-2024

Արմավիր քաղաքի մի շարք սպառողների ջրամատակարարումը 9 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Շիրազի, Դարմոյան և Մաշտոցի փողոցների, Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր