211652_close_icon
views-count4168 դիտում article-date 17:45 14-07-2020

Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն

2020 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ Լոռու մարզի Ուրասար համայնքներում վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ։ Տեղեկացնում է Տեսչական մարմինը։ Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են նշված համայնքներ, տեղում պարզել, որ արագիլներից 2-ը ձագեր են և բնից ըկնելով թևի վնասվածք են ստացել, 1-ը՝ հյուծված է եղել։ Թռչուններին տեղափոխել են Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն, որտեղ թևի վնասվածքով արագիլներին վիրահատել են։ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոնում թռչունները կմնան ուժեղացված խնամքի տակ և վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն:

Նմանատիպ նյութեր