Փրկարարները Կոտայքի մարզում օպերատիվորեն օգնություն ցուցաբերեցին վիրավոր արագիլներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Վ.Սարգսյան 7-րդ փողոցի հողամասերից մեկում վիրավոր արագիլ կա: Ժամը 19:30-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվել և հայտնել են որ այս անգամ էլ Քասախ գյուղի Վ.Սարգսյան 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիրավոր արագիլ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 դեպքում էլ օպերատիվորեն Քասախ գյուղ են ժամանել ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փրկարարները տեղում արագիլներին անհրաժեշտ օնգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի