211652_close_icon
views-count37896 դիտում article-date 16:35 14-07-2020

Հերթական փորձությունն է, թե որքանով «մեխի գլուխների» իշխանության օրոք հայ ժողովուրդն ու Հայոց բանակը տոկուն եւ ուժեղ կմնան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն, աստղաբաշխական պարգեւավճարների հաշվին գնված նոր վերնաշապիկը հագնեն ու իմ տան դռների մոտ նվեր փոխանցողից պաշտոնյաների վերածվածների «բարձունքից» լրջորեն զբաղվեն խորհրդարանական դիվանագիտության խողովակներով աշխարհին ստեղծված իրավիճակի մասին լիարժեք ու ճշմարիտ խոսքը փոխանցելով։ Մեր պետության հերթական փորձությունն է, թե որքանով «մեխի գլուխների» իշխանության օրոք հայ ժողովուրդն ու Հայոց բանակը տոկուն եւ ուժեղ կմնան։ Կմնան։ Չեմ կասկածում։ Փառք Հային, Հայ զինվորին եւ Հայ սպային»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր