Ունաի Էմերի. Մեզ հերթական մեծ փորձությունն է սպասվում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է այս մրցաշրջանում ակումբի հեռանկարներին:
«Դժվար է ասել, խաղում ենք արդյոք նույն մակարդակի վրա, ինչպես՝ թոփ-4-ի ակումբները: Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ:
Եթե ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում, պետք է որոշ բաներ բարելավենք: Մենք առաջադիմում ենք և այժմ վատ չենք խաղում:
Սակայն կիրակ օրը մեզ հերթական փորձությունն է սպասվում: Մեծ փորձություն: Մենք պետք է հաղթենք՝ թոփ-4-ին մոտենալու համար, մենք ավելին ենք ցանկանում:
Մեր թիմում գոլեր խփելու ունակ են տարբեր խաղացողներ, և դա իմ համար շատ կարևոր է: Սակայն բալանսի համար պետք է ավելի լավ գործենք նաև պաշտպանությունում: Դա հեշտ չէ: Մենք աշխատում ենք դրա վրա և խոսում դրա մասին: Մեզ ավելին է պետք, պետք է առաջադիմել:
Մենք ամբիցիաներ ունենք, մենք ավելին ենք ցանկանում: Մենք շատ ենք խփում: 26 գոլը շատ լավ ցուցանիշ է: Բայց բաց ենք թողել նաև 15-ը», ասել է Էմերին: