211652_close_icon
views-count2308 դիտում article-date 09:45 14-07-2020

ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին եւ խստորեն պահպանել հրադադարը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը: Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը եւ շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում: «Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին եւ շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարեւորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:

Նմանատիպ նյութեր