Իրանի խորհրդարանի պատգամավոր Իսա Ջաֆարին մահացել է կորոնավիրուսի հետևանքով, հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:
Փետրվարյան ընտրությունների արդյունքներով ժողովրդական ներկայացուցիչ ընտրված Ջաֆարին իր պարտականությունների կատարումը ստանձնել էր բոլորովին վերջերս՝ մայիսի վերջից, երբ 11-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը:Ջաֆարին խորհրդարանի կազմում պլանավորման և բյուջեի կոմիտեի անդամ էր: Նա նախկինում էլ ուներ օրինաստեղծ գործունեության փորձ՝ 8-րդ գումարման խորհրդարանում (2008-2012 թվականներ), փոխանցում է ria.ru-ն:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Իրանի խորհրդարանի պատգամավորը մահացել է կորոնավիրուսի հետևանքով
2020.07.13 18:56


Twitter
Вконтакте
Одноклассники