Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ խորհրդարանի վրա հարձակումն «աննշան միջադեպ» է եղել
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ խորհրդարանի շենքում ահաբեկչական հարձակումն «աննշան միջադեպ» է եղել, և որ անվտանգության ուժերը լիովին ի վիճակի են «փոքրոգի հարձակվողների» դեմն առնել:
Ինչպես հայտնում է Mehr լրատվական գործակալությունը` Արի Լարիջանին նշել է, թե այս հարձակումները ցույց են տալիս, որ ահաբեկիչները փորձում են խնդիրներ ստեղծել Իրանի համար:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել հարձակում խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Զինված անձինք ներխուժել են իսլամական հանրապետության խորհրդարանի շենք: Միևնույն ժամանակ, զինված անձանց այլ խումբ հարձակվել է Խոմեյնիի դամբարանի վրա:
10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց: Երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 42-ը: