211652_close_icon
views-count961 դիտում article-date 14:59 05-05-2024

Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել

News.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության տվյալներով,  շաբաթ երեկոյան Սպիտակ տան արտաքին պատնեշին մեքենայով բախվելուց հետո վարորդը տեղում մահացել է, հայտնում է NBC Los Angeles-ը։

Ըստ պաշտոնյաների, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, երբ 15-րդ փողոցի և Փենսիլվանիայի պողոտայի խաչմերուկում մեծ արագությամբ ընթացող մեքենան բախվել է Սպիտակ տան արտաքին պատնեշի արևելյան հատվածին։

«Խոշոր վթարների հետաքննչական բաժանմունքը միջադեպը հետաքննում է որպես ճանապարհատրանսպորտային պատահար», - ասվում է Վաշինգտոնի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Գործակալությունը հայտնել է, որ անվտանգության արձանագրություններ են ներառնվել, սակայն Սպիտակ տան համար սպառնալիք չի եղել։

Նմանատիպ նյութեր