3082 դիտում
14:22 13-07-2020
Պատերազմից պետք է միշտ խուսափել․ միշտ կա այլընտրանք
Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հանդես է եկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչով․
«Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր:
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:
Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:
Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար:
Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7678 դիտում
10:48 19-10-2017
Ինչպե՞ս խուսափել Արցախում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»
2144 դիտում
21:05 05-01-2020
Ֆրանսիան ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից
18170 դիտում
23:42 28-12-2020
Կարող էինք խուսափել պատերազմից. Վիտալի Բալասանյան
Այս բաժնից
295 դիտում
13:32 01-05-2024
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
349 դիտում
12:59 01-05-2024
Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև