18395 դիտում
23:42 28-12-2020
Կարող էինք խուսափել պատերազմից. Վիտալի Բալասանյան
Երբևիցե թույլ չեմ տվել իմ անձնական շահը վեր գերադասել և գնալ ինչ-որ պաշտոնների կամ նյութական արժեքների հետևից։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը անդրադառնալով ԱԽ քարտուղարի պաշտոնում իր նշանակմանը։
Անդրադառնալով ՀՀ կատարած իր վերջին այցին Վիտալի Բալասանյանն ասաց, որ այցի նպատակը ԳՇ պետի և Պաշտպանության նախարարի հետ հանդիպելն էր. «ՀՀ և ԱՀ զինված ուժերի ապագա համագործակցության հարցն ենք քննարկել։ Արդեն տեսնում ենք, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է բարձրացնենք»,-ասաց Վիտալի Բալասանյանը։
Հարցին որոնք էին այս պատերազմի սանձազերծման պատճառները, Վիտալի Բալասանյանն ասաց. «Կարող էինք խուսափել պատերազմից։ ՀՀ քաղաքական իշխանության ի դեմս Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականություն էր վարում։ Անհրաժեշտ էր, որ ԱՀ-ն իր սեփական քաղաքականությունը վարեր` համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավի հետ։ ՀՀ-ի վարած սխալ քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կողմից կյանքի կոչվեց պատերազմը»,-ասաց Վիտալի Բալասանյանը։
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
14:37 20-06-2023
Կարող էինք խուսափել պատերազմից, եթե նախորդ 25 տարիներին լուծված լիներ ԼՂ հարցը. Փաշինյան
Այս բաժնից
1066 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1210 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն