Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչու՞ դիրքերում չէ. ԲՀԿ պատգամավորը՝ վարչապետին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչու՞ դիրքերում չէ:
Հասկացանք, հեռուստաբանավեճից խուսափեց, բայց ինչու՞ կամուֆլյաժը չի հագնում ու գնում իր գնդակոծվող ծննդավայր...
Հա, վայ, մոռացել էի...
Բա որ ինքը գնա դիրքեր, բա ո՞վ ոստիկաններին ցուցում տա տուգանել մարդկանց ու տանել բաժիններ, բա ո՞վ դիմակի գովազդ անի ու Առողջապահության նախարարին բարոյազրկելով՝ ժամը մեկ հելնի հայտարարի կորոնավիրուսի վիճակի մասին...»։