13783 դիտում
16:05 30-11-2020
Հապա՞ ինչպես ստացվեց, որ պատերազմի օրերին հիշեցիք ինձ… Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա․ Հայկ Սարգսյան
Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա, որի ղեկավարած երկիրը պատերազմի օրերին հանկարծ իմ կարիքն ունեցավ: Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Սարգսյանը։
Պոստպատերազմական իրավիճակում շատ ու շատ երևույթներ առավել պարզ ու հասկանալի են դառնում: Երևի կհիշեք` ամիսներ առաջ մեր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանով, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, ազատվել եմ աշխատանքից` ֆեյսբուքում «անթույլատրելի» նյութ լայքելու համար: Այդ նյութն էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» վերտառությամբ հոդվածը: Հարգելիներ, ամիսներ առաջ գուցեև անհավատալի թվար այն, որ 21-րդ դարում, «ազատ ու ժողովրդավար» Հայաստանում, օրինակելի կերպով աշխատող, պետությանը ծառայող մարդուն, ոստիկանին կարող են ազատել աշխատանքից: Սա ի՞նչ էր, եթե ոչ անձնական քմահաճույք, քանի որ, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված չէ նման սահմանափակում:
Անցան ամիսներ, պատերազմն սկսվեց, և հենց առաջին իսկ օրերին, հանկարծ ինձ` աշխատանքից ազատված սպայիս, պետությունը «հիշեց»: Գնացի առաջնագիծ, 45 օր շարունակ, որպես դասակի հրամանատար, առանց հերթափոխի, մեղմ ասած ոչ բարվոք պայմաններում իմ դասակի քաջ տղաների հետ հսկեցի Աղդամի սահմանը` մեկ սմ հող անգամ չզիջելով, այլ կերպ ասած` «Թուրքը իմ մեջքը չտեսավ»: Իհարկե, արել ենք մեր հայրենիքի համար: Սակայն հարցն այլ կողմ ունի. պարոն գերագույն, կարծում եմ հասկացաք, որ ես էլ նույն հաջողությամբ կարող էի Ձեզ նման անհավասարակշռված պահվածք դրսևորել` քմահաճորեն չգնալով սահման, չէ՞ որ Ձեր և Ձեր բոլոր քմահաճությունները կատարողների համար ես անօրինակելի սպա էի: Հապա՞ ինչպես ստացվեց, որ պատերազմի օրերին հիշեցիք ինձ… Ընկածին խփելն իմ կերպարին խորթ է, ուստի, իմ մեջ ամիսներ առաջ կուտակված շատ բաներ պարզապես այս պահին չեմ ասի: Ես` հայրենիքս սիրող երիտասարդս, միշտ պատրաստ եմ պահել երկիրս: Սակայն հիշեք` երկրի ղեկավարը, գերագույն հրամանատարը պետք է այնպես անի, որ հայրենիք սիրողը նաև պետություն ու բանակ սիրի: Շատ դեպքերում վերջին երկուսը մարդկանց ատելի են դառնում հենց դրանց առաջնորդների «շնորհիվ»: Մտածեք, երկա′ր մտածեք…
Գերադասեք պետությունը, ազգը, բանակն ու հայրենիքը ամեն տեսակ գայթակղություններից` նույնիսկ անձնական սին փառասիրությունից, քմահաճույքից ու որևէ անձի նկատմամբ սեփական անհանդուրժողականությունից:Նույնիսկ Ձեր և անփառունակ ու կոռումպացված ոստիկանապետ Արման Սարգսյանի թեթև ձեռքով աշխատանքից ազատվելուց հետո, ես սիրում եմ իմ գործը, ես վերադառնալու եմ ոստիկանություն, բայց արդեն` ուժեղ պետության պայմաններում, ուժեղ ու հավասարակշռված ղեկավարի, գերագույն հրամանատարի օրոք: Հիմա, ցավոք, հասկացանք, որ Փաշինյան ղեկավարի համար Արցախն ընդհանրապես գերագույն արժեք չէր, որ Շուշին` համայն հայության բերդաքաղաքը, դժգույն, դժբախտ քաղաք էր: Ինչպես միշտ, փորձեցիք մանիպուլացնել, բայց այս անգամ չհաջողվեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա, որի ղեկավարած երկիրը...
Posted by Հայկ Սարգսյան on 2020 թ. նոյեմբերի 29, կիրակի
Նմանատիպ նյութեր
4034 դիտում
10:24 17-06-2017
Կառավարությունը մտադիր է աշխատել «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով. «Հայկական ժամանակ»
3366 դիտում
13:53 06-03-2017
«Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա»․ Գաբրիել Գարսիա Մարկես
Այս բաժնից
796 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
661 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը