11377 դիտում
22:24 12-07-2020
Արշավիր Ղարամյան. Կեցցե Հայ Զորականը, խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կեցցե Հայ Զորականը
Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց և ցավոտ հակահարված տալով (2 սպանված և 5 ծանր վիրավոր) ստիպեց ադրբեջանցիներին հետ նահանջել ելման դիրքեր:
Հ.Գ. Դեռևս 2017 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր տղաների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը կահավորվել էր ժամանակակից տեսադիտարկման համակարգերով,կարծում եմ խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելուն»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6337 դիտում
15:27 22-05-2021
Զարթնի՛ր, Հայաստան, զարթնի՛ր, հայ Մարդ. Արշավիր Ղարամյան
25802 դիտում
12:20 01-08-2018
Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը. Արշավիր Ղարամյան
Այս բաժնից
1210 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1477 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1138 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները