211652_close_icon
views-count3086 դիտում article-date 16:12 12-07-2020

Մենք խաղադաշտում նվաճեցինք ՉԼ-ի ուղեգիրը, հույս ունեմ` մեզ թույլ կտան խաղալ․ Գվարդիոլա․ Goal.com

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը հուլիսի 13-ին հրապարակելիք որոշմամբ թույլ կտա իր ղեկավարած թիմին հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Բրայթոնին» 5։0 հաշվով հաղթելու շնորհիվ 72 միավորով ապահովել է երկրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրը։ Ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից։ «Գոհ ենք արդյունքից և մեր խաղամակարդակից։ Հիմա մենք պատրաստ ենք անցկացնել Պրեմյեր լիգայի և Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումները։ Մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի ուղեգիրը և կատարեցինք մեր ակումբի համար նվազագույն պայմանը։ Այս ֆուտբոլիստներն արդեն 6-7 տարի հասնում են այդպիսի արդյունքի։ Մենք խաղադաշտում ենք նվաճել ուղեգիրը և հույս ունեմ, որ երկուշաբթի մեզ թույլ կտան հաջորդ մրցաշրջանում էլ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Տղաներն արժանի են դրան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է [url=https://www.goal.com/en/news/manchester-city-players-deserve-to-be-in-the-champions/9almopmkuy6613n1awbcaqdmr]Goal.com[/url]-ը։ «Մանչեսթեր Սիթին» չի ընդունում ՈւԵՖԱ-ի մեղադրանքն ու որակազրկումը և բողոքարկել է Մարզական վճռաբեկ դատարանում։

Նմանատիպ նյութեր