«Բավարիա»-ն գերիշխում էր խաղադաշտում. Գվարդիոլա
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բավարիա» - «Ռոմա» (2:0) խաղից հետո մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին.
««Ռոմա»-ն պաշտպանողական ֆուտբոլ էր խաղում, բայց մենք հիանալի էինք խաղում և գերիշխում էինք խաղադաշտում: Հատկապես հաջող խաղացինք երկրորդ խաղակեսում: Ես շատ գոհ եմ և շնորհավորում եմ սաներիս: Մենք կարողացանք 1/8 եզրափակկչ փուլի ուղեգիր նվաճել: Ակումբի համար դա շատ կարևոր է»: