211652_close_icon
views-count2490 դիտում article-date 15:57 12-07-2020

Կա՛մ խաղաղություն, կա՛մ հրաժարական․ Ուկրաինայի ընդդիմադիրները հայտարարություն են տարածել

Ուկրաինական «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախագահ Վլադիմիր Զելենսկիից և իշխող թիմից պահանջել է կամ երկրին խաղաղություն տալ կամ ներողություն խմդրել ու հրաժարական ներկայացնել: Հաղորդում է [url=https://zagittya.com.ua/news/zajavlenija/vlast_nesposobnaja_prinesti_mir_v_ukrainu_dolzhna_izvinitsja_pered_ukraincami_i_slozhit_polnomochija.html]zagittya.com.ua[/url]կայքը: Ընդդիմադիրները հիշեցրել են, որ Ուկրաինայում խաղաղությունը համարվում է ժողովրդի գլխավոր պահանջը, որը մինչև այժմ չի կատարվել: Զելենսկին անցյալ տարի նախագահական ընտրություններին հաղթել է «խաղաղություն մեկ տարում» կարգախոսով, սակայն, ընդդիմադիրների բնորոշմամբ՝ «Զելենսկու իշխանությունը դարձել է Պորոշենկոյի իշխանության կլոնը», իսկ ուկրաինացիները խաբվել են: «Այժմ Ուկրաինայի գլխավոր բանակցողները խափանում են Մինսկի համաձայնագրերը` խաղաղ կարգավորման միակ իրավական հիմքը և պատրաստում են ուկրաինական հասարակությանը անվերջ հակամարտության Դոնբասում: Երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը հերթական հարցազրույցում նշել է, որ Դոնբասի` Ուկրաինային վերաինտեգրոմը կպահանջի մոտ 25 տարի և կոչ է արել ուկրաինացիներին հաշտվել դրա հետ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր