211652_close_icon
views-count29519 դիտում article-date 13:22 12-07-2020

Նոր մանրամասներ Երևանում կեղծ ռումբի տեղադրման ահազանգի մասին․ Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159443/]SHAMSHYAN.com[/url]-ը, հուլիսի 10-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարար ջոկատը պարզել էին, որ ահազանգը կեղծ է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ստահակը փաստաբանի անունով կեղծ հաղորդագրություն է ուղարկել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ով է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։ [color=#EF2929]Ինպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159443/]ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 58/2 հասցեում ռումբ է դրված։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրակարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 14 բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության ծառայողները։[/color] Լուսնակարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր