«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության  «Զվարթնոց»  օդնավակայանի գծային բաժնի և ոստիկանության  Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, պարզել են մայիսի 28-ին  «Զվարթնոց»  օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով  Թալին քաղաքում հայտնաբերվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում հաշվառված, 32-ամյա Անատոլի Բարիչենկովը, ով բերման է ենթարկվել     «Զվարթնոց»  օդանավակայանի գծային բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նրա մոտ հայտնաբերվել  է նաև այն հեռախոսն ու բջջային քարտի հեռախոսահամարը, որով ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգ է տվել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/28/1155865/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ը,  մայիսի 28-ին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված:
 «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:
 Ժամանել էին նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ: 
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

