Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի․ Հակոբ Կարապետյան․ NEWS.am
Այս տարի չեն միացվել Երևան քաղաքի և մնացած մարզերի շատրվանները, դրանք չեն միացվի մինչև համաճարակը չվերանա: Այս մասին [url=https://news.am/arm/news/590581.html]NEWS.am[/url]-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից:
Նա նշեց, որ դա պայմանավորված է պարետի որոշմամբ․
«Քաղաքապետարանը մարտ ամսվա վերջին ստացել է ուղեցույց՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ, որի կետերից մեկում գրված է «մինչև համաճարակային իրավիճակի վերջնական ավարտն արգելվում է շատրվանային տնտեսության օգտագործումը»։
Կարապետյանի խոսքով որոշման հիմքերը բժշկագիտական տեսանկյունից արդարացված են, քանի որ դա վարակի տարածման միջոց է, կամ ռիսկային գործոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/590581.html]կայքում[/url]։