211652_close_icon
views-count13421 դիտում article-date 22:34 27-04-2020

Չվճարել հոսանքի և գազի վարձավճարները, մինչև արտակարգ դրության ավարտը. «Սասնա ծռերի» ակցիան՝ ՀԾԿՀ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/575178.html?fbclid=IwAR2ukeWAXMfoIzLwV-LHEx7rnxgIA3gtP225l7PMI8-urISYKDnfIbQ7TQI]NEWS.am[/url]-ը գրում է. «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսն այսօր՝ ապրիլի 27-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ՀԾԿՀ-ից վերանայել ապրիլի 22-ի որոշումը: «Մենք հանձնաժողովին հորդորում ենք, որպեսզի փոխեն իրենց հակապետական, ապազգային որոշումը եւ ՀՀ քաղաքացուն տան հնարավորություն կոմունալ վճարումների կուտակված պարտքը մարել հաջորդ ամիսներին՝ արտակարգ դրության ավարտից հետո․․․ Մինչեւ արտակարգ դրության ավարտը կոչ ենք անում չվճարել ՀԷՑ-ին եւ «Գազպրոմ Արմենիա»-ին: Արտակարգ դրության պայմաններում պահանջել կոմունալների վարձավճարներ չաշխատող քաղաքացիներից՝ լկտիություն եւ անբարոյականություն է։ Կոչ եմ անում՝ չվճարել հոսանքի եւ գազի վարձավճարները, մինչեւ արտակարգ դրության ավարտը»,- ասաց խմբի անդամներից մեկը։ Ակցիայի մասնակցի խոսքով՝ եթե քաղաքացին արտակարգ դրության պայմաններում չի կարող աշխատել, ապա նաեւ չի կարող վճարել կոմունալները. «ՀԾԿՀ-ն ապրիլի 22-ի կայացրած որոշումը պետք է չեղարկի։ Դա ապազգային եւ դավադիր որոշում է։ Եթե դուք ասում եք, թե ապրիլի 22-ից չկա ֆորսմաժորային իրավիճակ ՀՀ-ում, ես ասում եմ, որ կա ֆորսմաժորային իրավիճակ։ Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիները չունենալով աշխատելու հնարավորություն, բնականաբար, չունի նաեւ վճարելու հնարավորություն»։ Բողոքի ակցիայի ընթացքում նրանց մոտեցան ոստիկանության ծառայողները: Նրանք հայտնեցին, որ պարետի որոշմամբ արգելված են բողոքի ակցիաներ իրականացնելը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/575178.html?fbclid=IwAR2ukeWAXMfoIzLwV-LHEx7rnxgIA3gtP225l7PMI8-urISYKDnfIbQ7TQI]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր