1550 դիտում
21:21 19-08-2021
Շիրակի մարզպետը Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների հետ քննարկել է սպորտդպրոցների խնդիրները
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 19-ին ընդունեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Հանդիպմանը քննարկվել են նաև մարզի սպորտդպրոցներում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների որոնմանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ողջունելով մարզիկներին, Հովհաննես Հարությունյանը, շնորհակալություն է հայտնել տղաներին օլիմպիական խաղերում գրանցած հաջողությունների համար: «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեզ, մեր երկրի, մեր մարզի պատիվը Օլիմպիական խաղերում բարձր պահելու համար։ Չնայած նախորդ տարի մեր երկրին բաժին հասած դժվարություններին, դուք ձեր տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը, Շիրակ բերեցիք հավաքականի 4 մեդալներից 2-ը։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ շատ կան, բոլորս միասին, համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հաջորդ խաղերին ունենալ առավել լավ արդյունքներ»,- նշեց մարզպետը։
Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար՝ նշելով, որ բոլոր մարզիկների համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը: Մրցելույթներից, սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից բացի, անդրադարձ է եղել խաղերում մեր հավաքականի նկատմամբ մրցավարների ոչ օբյեկտիվ վերաբերմունքին։

Նմանատիպ նյութեր
2106 դիտում
16:33 10-07-2020
Տոկիոյի կառավարությունը օլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի
3032 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
3361 դիտում
19:07 28-02-2018
Ճապոնիան ընտրել է Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանշանները
Այս բաժնից
544 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
553 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
484 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը