1459 դիտում
15:28 10-07-2020
Մաթեմատիկայի քննության գնահատականներն արդեն հասանելի են. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է
Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, իսկ բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն:
Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
«Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել. ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն»,-տեղեկացնում են ԳԹԿ-ից:
Միաժամանակ հայտնել են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
21:12 11-11-2024
Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է
5657 դիտում
13:06 02-06-2019
9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը